Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

«Մենք գործում ենք որպես հրեաներ՝ հավատարիմ մնալով ճշմարտությանը»

«Մենք գործում ենք որպես հրեաներ՝ հավատարիմ մնալով ճշմարտությանը»
14.05.2014 | 13:12

Իսրայելի Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման ժամանակ ասել է. «Որպես հրեաներ՝ մենք պետք է ճանաչենք հայ ժողովրդի կրած տառապանքները, անգամ, եթե որևէ մեկին դրա համար չմեղադրեն»։ The Jerusalem Post-ը գրել է՝ խոսնակն ընդգծել է, որ այդ քննարկումը չի դատապարտում որևէ ժամանակակից երկրի։
«Մենք որևէ մեկին չենք մեղադրում, այլ գործում ենք որպես հրեաներ՝ հավատարիմ մնալով ճշմարտությանը։ Մենք չենք կարող մերժել պատմությունն ու մարդկային արժեքները՝ ելնելով դիվանագիտական կամ քաղաքական զգուշությունից»,-շարունակել է Էդելշտեյնը։
Կնեսետում Ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Իսրայելի «Մերեց» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Զեհավա Գալ-Օնը և կոչ է արել կառավարությանը մինչև 100-րդ տարելիցը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Կառավարությունը չպետք է զոհաբերի Ցեղասպանության ճանաչումը հանուն ժամանակավոր շահերի։ Ամեն անգամ դիվանագիտական իրավիճակը տարբեր է։ Երբ մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, չենք ճանաչում Ցեղասպանությունը, սակայն, երբ ի հայտ է գալիս Մարմարայի հարցը, մենք մտափոխվում ենք»,- շարունակել է կուսակցության նախագահը։ Նրա խոսքով՝ որպես Հոլոքոստ տեսած ազգ հրեաները չեն կարող շարունակել անտեսել Հայոց ցեղասպանության հարցը։
Քննարկման շրջանակներում ելույթ է ունեցել նաև Likud Beytenu («Իսրայելը մեր տունն է») քաղաքական միավորման անդամ Ռևեն Ռիվլինը՝ հիշեցնելով, որ աշխարհը շարունակում է լռել հայերի հարցով։ «Ինձ համար ծանր է ներել այն ազգերին, որոնք անտեսում են մեր ողբերգությունը, ուստի մենք չենք կարող ինքներս անտարբեր լինել այլ ազգի ողբերգության հանդեպ։ Դա մեր բարոյական պարտականությունն է՝ որպես ժողովուրդ և որպես հրեա»,- նշել է Ռիվլինը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանի փոխարեն առաջարկին պատասխանել է զբոսաշրջության նախարար ՈՒզի Լանդաուն, որ համակարծիք է Կնեսետի պատգամավորների հետ՝ Ցեղասպանության ճանաչումը հրեաների բարոյական պարտավորությունն է։ Քննարկման ավարտից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկն ուղարկվել է արտաքին գործերի և պաշտպանության հարցերի հանձնաժողով։

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ